Քաղաքացիներին հնարավորություն է տրվում մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը դիմել ինքնակամ կառույցների հաշվառումն իրականացնելու համար
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել է.
«Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մեկ տարով՝ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը, հնարավորություն է տրվում դիմել ինքնակամ կառույցների հաշվառումն իրականացնելու համար։
Պարզ ասած՝ մեր հայրենակիցները, որոնք նախորդ անգամ չէին հասցրել կամ չէին կարողացել մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների (այդ թվում՝ կիսակառույց հատվածների) հաշվառման հարցերով զբաղվել, այժմ կարող են դա անել:
Հուսով ենք՝ մեր հայրենակիցներն այս անգամ հաշվառման գործը չեն թողնի վերջին օրվան և բաց չեն թողնի ժամկետները»:




















