Փաշինյանն իր կառավարման 6 տարիների ընթացքում աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով, Սամվել Կարապետյանը կհանի հազարավոր մարդկանց աղքատությունից. Նարեկ Կարապետյան
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Վրաստանում աղքատությունը մեկ տարում նվազել է 2.4%-ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Հայաստանում Նիկոլ Փաշինյանը իր կառավարման 6 տարիների ընթացքում աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով։
Նիկոլ Փաշինյանի թույլ և աղմկոտ, ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է։
Բոլորը կարող են զգալ խանութներում և ամենուրեք՝ թանկացող ապրանքների գների միջոցով։
Ուժեղ ղեկավարը, ով տնտեսությունից ամենալավն է հասկանում՝ Սամվել Կարապետյանը, կհանի հազարավոր մարդկանց աղքատությունից»,-գրել է նա:




















