top of page

«Հրապարակ». Սրտատրոփ սպասում են փակ հանդիպմանը

  • Feb 22, 2024
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական իշխող ուժն այսօր փակ հանդիպումներ կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ: 2 նախագահների պաշտոնավարման ժամկետը լրացել է, Նիկոլ Փաշինյանը երկուսին էլ երկրորդ շանսն է տվել՝ առաջադրելով նույն պաշտոնում: Ընտրությունը կկատարվի խորհրդարանում՝ հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նիստերին։

Պատգամավորները ֆորմալ հանդիպումներ կունենան թեկնածուների հետ, բայց նրանց ընտրությունը կարելի է կայացած համարել։ ՔՊ-ականները հիմա սրտատրոփ մի հանդիպման են սպասում` Փաշինյանի հետ փակ հանդիպմանը: Նա սովորաբար արտերկրյա այցերից հետո հանդիպում է թիմակիցների հետ, հուշում, թե ինչ կարծիքներ հայտնեն, ինչ բովանդակության հարցազրույցներ տան։ Խոսքը մյունխենյան եւ փարիզյան այցերի մասին է»:

1/3479
bottom of page