top of page

«Աստղիկ» բուժկենտրոնում 20-ամյա հղի կին է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ. ԶԼՄ

  • Aug 12, 2024
  • 1 min read

Օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում հղի կին է մահացել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը` հղում անելով իր տեղեկություններին։


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 20-ամյա Մարինե Պ․-ն է, ով եղել է 20 շաբաթական հղի և ստացիոնար բուժման մեջ է գտնվել։


Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 
 
1/3479
bottom of page