Միջադեպ. գյուղացիները արգելել են Արա Զոհրաբյանի և Տեր Շնորհի մուտքը Հովհաննավանք
- Lilit

- Oct 26
- 1 min read

Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Հովհաննավանք տանող ճանապարհին: Գյուղացիները արգելել են ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանի և հոգևորական Տեր Շնորհին հասնել Հովհաննավանք: Հարցին, թե ինչ առաքելությամբ է Զոհրաբյանը գնում եկեղեցի, արդյոք նպատակը պատարագը խանգարելն է, վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին:
Սակայն, ավելի ուշ մեզ գյուղացիները փոխանցեցին, որ այդպես էլ թույլ չեն տվել Արա Զոհրաբյանին և Տեր Շնորհին հասնել եկեղեցի:




















