top of page

Արայիկ Հարությունյանը փոխանցել է՝ եթե հանդիպի ինձ հետ Փաշինյանն իրեն կուտի. Քոչարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read
ree

Պատերազմի 3-րդ օրը հասկացա, որ պարտվելու ենք։ Երկրորդ օրը Ղարաբաղում էի, այն ինչ տեսել եմ, ինձ բերել է համոզմունքի, որ այս պատերազմում պարտվելու ենք։ Երկու շաբաթ մնացի և իմ գնալուց հետո ամեն օր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին, որ անեն ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք, 5-րդ ալիքին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։


«Ունեի գործողությունների պլան, ուզում էի հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ։ Մերժեց, չուզեց հանդիպել և Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ՀՀ վարչապետն ինձ ուտելու է»,- նշել է նա։

1/2947
bottom of page