Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի
1 hour ago
1 min read

Վթարային կամ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 4-ը՝ ժամը 22:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևան (Նոր Նորք վարչական շրջան):
1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածներն՝ ամբողջությամբ
Գր. Լուսավորիչ ԲԿ
Պաշտպանության նախարարության շենք
Կոտայքի մարզ:
Մայակովսկի, Արամուս, Կաթնաղբյուր գյուղեր
Ջրվեժ գյուղ (գ. Ջրվեժ, Ա, Բ և Բագրևանդի թաղամասեր, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասեր)
Ընկերությունը հայցում է բնակիչների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։




















