top of page

Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի քաոս. Շարմազանով

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read

ree

«Այս իշխանությունների գործողություններում արդարադատություն ու տրամաբանություն չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործերով դատախազության հրատապ միջնորդություններին՝ հանրապետությունից բացակայելու արգելքի վերականգման պահանջով.

«Դատախազության նման հապճեպ միջնորդություններում տրամաբանություն փնտրելն անշնորհակալ գործ է: Իսկ այս իշխանությունների արդարադատության և ժողովրդավարության արժեքների վերաբերյալ խոսելն անիմաստ է: Ինչքան իրենք խոսեն «ժողովդրավարության բաստիոնի» մասին, տասնյակ քաղբանտարկյալների առկայությունը խոսում է մի կարևոր փաստի մասին, որ Հայաստանը միլիոնավոր կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից և հստակ քայլերով գնում է դեպի քաոս, հակաօրինական ռեժիմ»:

Հակաիրավական գործընթացներին միջազգային կառույցները չեն արձագանքում։ Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ իրենց շահերն են հետապնդում.

 «Ես համոզված եմ՝ այստեղ ինձ ճակատիցս «գյուլլեն», Արևմուտքը ոչ մի բան չի անի: Արևմուտքը որևէ խնդիր չունի, իր  նպատակն է այս իշխանություններին քաջալերելն ու պատվեր տալը և երրրոդ հանրապետության բոլոր ժողովրդավարական  ինստիտուտներն իսպառ քանդելը»:

1/2937
bottom of page