Ով իշխանության է գալիս, չի ուզում թողնել այդ աթոռը. ժամանակն է, որ մեր երկիրն ունենա ուժեղ, կուշտ և լուրջ առաջնորդ. Նարեկ Կարապետյան
- 2 hours ago
- 1 min read

Այսօր մեր երկրում կա ընտրություն՝ ենթարկվե՞լ, թե՞ գործել: Կա ընտրություն մնա՞լ, թե՞ գնալ ավելի ապահով տեղ: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասաց Նարեկ Կարապետյանը:
«Հայաստանն այսօր ջրբաժանի առաջ է կանգնած, շարունակե՞լ այսպես, թե՞ սկսել զբաղվել սեփական վերածննդով:
Ութ տարի կառավարած վարչապետի սիրտը երրորդ ժամկետն է ուզում, ասում է՝ ինձ տվեք երրորդ շանս: Երբ իրեն տվեցինք առաջին շանսը, նա կորցրեց Արցախի 75%-ը, կազմաքանդեց և թուլացրեց բանակը, զավթեց դատարանները: Երբ մենք 2021 թվականին տվեցինք երկրորդ շանսը, նա վերջնականապես կորցրեց Արցախը, սկսեց իր թիմով հարստանալը, բռնաճնշումներ գործադրել»,-նշեց նա:
Նարեկ Կարապետյանը հավելեց, որ իշխանության է գալիս, չի ուզում թողնել այդ աթոռը:
«Ամեն անգամ, երբ մեկին հույսով իշխանության ենք բերում, մարդիկ երազում են, որ այդ մարդը կփոխի իրենց կյանքը: Ժամանակն է, որ մեր երկիրն ունենա ուժեղ, կուշտ, լուրջ առաջնորդ»,-ասաց նա:




















