top of page

Այսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի C լիգայում

  • 2 hours ago
  • 1 min read


ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության խմբային փուլի վիճակահանության զամբյուղները։ Մրցաշարին մասնակցող 54 հավաքականները խաղալու են 4 լիգաներում։ Այսօր կայանալիք վիճակահանության ժամանակ մեր ընտրանին ընդգրկված կլինի C լիգայի 2-րդ զամբյուղում։ Վիճակահանությունը կմեկնարկի 21։00-ին։

A, B և C լիգաներում ձևավորվելու են 4-ական խմբեր՝ յուրաքանչյուրում 4 հավաքական։ Թիմերը կանցկացնեն 6 խաղ՝ 1-ական տանը և դրսում։ D լիգայում կձևավորվի 2 խումբ՝ յուրաքանչյուրում 3 հավաքական։ 



A լիգայի վիճակահանության զամբյուղներ



Լիգա A-ում ընդգրկված 16 հավաքականները բաժանվել են չորս զամբյուղի՝ ըստ վարկանիշի.



Զամբյուղ 1: Պորտուգալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա


Զամբյուղ 2: Իտալիա, Նիդերլանդներ, Դանիա, Խորվաթիա


Զամբյուղ 3: Սերբիա, Բելգիա, Անգլիա, Նորվեգիա


Զամբյուղ 4: Ուելս, Չեխիա, Հունաստան, Թուրքիա



B լիգա վիճակահանության զամբյուղներ



Զամբյուղ 1: Շոտլանդիա, Հունգարիա, Լեհաստան, Իսրայել


Զամբյուղ 2: Շվեյցարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրիա, Ուկրաինա


Զամբյուղ 3: Սլովենիա, Վրաստան, Իռլանդիայի Հանրապետություն, Ռումինիա


Զամբյուղ 4: Շվեդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հյուսիսային Իռլանդիա, Կոսովո


 

C լիգա վիճակահանության զամբյուղներ



Զամբյուղ 1: Իսլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ղազախստան


Զամբյուղ 2: Ֆինլանդիա, Սլովակիա, Բուլղարիա, Հայաստան


Զամբյուղ 3: Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Կիպրոս, Էստոնիա


Զամբյուղ 4 (պայմանական): Լատվիա կամ Ջիբրալթար, Լյուքսեմբուրգ կամ Մալթա, Մոլդովա, Սան Մարինո


 

D Լիգա վիճակահանության զամբյուղներ



Զամբյուղ 1: Ադրբեջան, Լիտվա, Ջիբրալթար կամ Լատվիա, Մալթա կամ Լյուքսեմբուրգ


Զամբյուղ 2: Լիխտենշտեյն, Անդորրա



Զամբյուղ 4-ում ընդգրկված թիմերի վերջնական դասավորությունը կհաստատվի 2026 թվականի մարտին կայանալիք Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի C/D լիգաների փլեյ-օֆֆ խաղերից հետո՝ Լատվիա/Ջիբրալթար և Լյուքսեմբուրգ/Մալթա զույգերի միջև։



Խաղացանկը՝ ստորև



Տուր 1։ 2026թ սեպտեմբերի 24-26



Տուր 2։ 2026թ սեպտեմբերի 27-29



Տուր 3։ 2026թ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 3



Տուր 4։ 2026թ հոկտեմբերի 4-6



Տուր 5։ 2026թ նոյեմբերի 12-14



Տուր 6։ 2026թ նոյեմբերի 15-17



A Լիգայի քառորդ եզրափակիչներ՝ 2027 թվականի մարտի 25-30 A/B և B/C Լիգայի փլեյ-օֆֆի խաղեր՝ 2027 թվականի մարտի 25-30



Եզրափակիչ մրցաշար՝ 2027 թվականի հունիսի 9-13 Լիգա



C/D փլեյ-օֆֆ խաղեր՝ 2028 թվականի մարտի 23-28

1/3161
bottom of page