Ղազախստանը նույնպես երախտապարտ է Նիկոլ Փաշինյանին ․ «Հրապարակ»
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․ Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպություն) անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովը: Նույն օրը` օրվա առաջին կեսին կկայանա ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, ապա առաջին դեմքերի նստաշրջանը, որին մեր տեղեկություններով, մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին արդեն պաշտոնապես հաղորդել է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Մեր տեղեկություններով, Ղազախստանի իշխանությունները որոշել են Նիկոլ Փաշինյանին այդ օրը բարձր պարգեւի արժանացնել: Դա, ըստ ամենայնի կլինի Ղազախստանի բարձր պետական պարգևը, որը շնորհվում է օտարերկրացիներին, եւ կոչվում է Ալտին Կիրանի (Ոսկե արծիվ) շքանշան: Այն շնորհվում է «Ղազախստանի Հանրապետությանը մատուցված բացառիկ պետական ծառայությունների համար»։ Անշուշտ կհարցնեք, թե այդ ի՞նչ բացառիկ ծառայություններ է մատուցել Նիկոլ Փաշինյանը Ղազախստանին: Պարզվում է, մատուցել է` ողջ թյուրքական աշխարհի միավորմանն է նպաստել, համաձայնել է Զանգեզուրի միջանցքը տալ, որ Թուրքիայից մինչեւ Միջին Ասիա անարգել կապ ստեղծվի եւ դարձել է բոլոր թրքալեզու պետությունների աչքի լույսը:




















