top of page

«Ձեզ երկու շաբաթ ժամանակ. Բոլորը պետք է թոշակը ստանան քարտով». Փաշինյանը հունից դուրս եկավ

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 2 min read
ree

Ես հիշում եմ՝ մենք որոշեցինք, որ 75 տարեկանից բարձր թոշակառուների թոշակները մենք տալիս ենք կանխիկ և ոչ թե անկանխիկ քարտով. Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ չի կարելի բոլորին տալ քարտով, չեմ հասկանում, թե այդ դեպքում ինչ պրոբլեմ կլինի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս վերջերս համոզվեցի մի կոնկրետ դեպքով, որ թոշակը տանում են, վրայից 500 դրամ վերցնում են և արդյունքում թոշակառուն ավելի քիչ գումար է ստանում։

Ասում են՝ 85 տարեկան թոշակառուն տնից դուրս գալու դժվարություն ունի։ Ասում եմ՝ տնից պետք չի դուրս գալ, քարտը կողքը դրած է, փողը նստում է քարտին։ Համակարգային դիմադրությունը, որ ասում են, այ սա է։ Մտածում եմ՝ այնուամենայնիվ, կարող է այս մարդիկ մի բան գիտեն էլի, որ այսպես պնդում են, որ չէ, որ չէ, պետք է կանխիկ լինի։ Ինչի՞ ենք պատուհան թողնում, ո՞րն է այդ դեպքը, որի համար պատուհան ենք թողնում, ես չեմ կարողանում հասկանալ։ Ոո՞րն է այդ դեպքը, որ պետք է թուղթը վերցնենք, դնենք թևներիս տակ, գնանք թոշակ ստանալու»,–ասաց նա։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արձագանքեց. «Գուցե սահմանափակ շրջանառության, գույքի կամ երկակի նշանակության օբյեկտների շրջանառության մասին է խոսքը։ Հիմա օրինակով չեմ կարող ասել, ես փորձում եմ գուշակել տրամաբանությունը»։

Փաշինյանն ընդհատեց. «Պետք է իրական կյանքի հետ առնչվե՞նք, թե՞ չէ։ Ինչ-որ սարսափազդու իրավիճակներ ենք մենք ստեղծում, ինչի՞ համար է պետք։ Ոչ, միայն ու բացառապես էլեկտրոնային տարբերակով պետք է լինի։ Համաշխարհային ինտերնետը կանջատվի, ոչինչ, թող այդ գույքը չօտարվի։ Եթե մինչև հիմա չի օտարվել, դիմացել ենք, էլի կդիմանանք, միայն և միայն, բացառապես էլեկտրոնային եղանակով։

Թող չվաճառվի, ստեղծվի ճգնաժամ, դրա արդյունքում։ Ես դրա պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, կգտնենք լուծումը»,– ընդգծեց նա։

Վարչապետը հայտարարեց՝ բոլոր թոշակառուները թոշակ պետք է ստանան միայն էլեկտրոնային եղանակով. «Երկու շաբաթ ժամանակ, կբերեք, բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով»,- նշեց Փաշինյանը։

Շիրակի մարզպետն ուզում էր ինչ-որ բան ասել, Փաշինյանը զգուշացրեց՝ եթե հակառակ բան պետք է ասի՝ ձայն չի տա, իսկ մարզպետը պարզապես ցանկում էր տեղեկացնել, որ մարզում տարեցներ կան, որոնք խնդիր ունեն՝ բանկ մոտենալու հետ կապված։

«Կենտրոնական բանկին խնդրում ենք, որ բանկերից մոտենան տարեցներին, քարտերը տրամադրեն»,- ասաց մարզպետը։

Փաշինյանը չէր հանդարտվում. «Դրանք մի քանի դեպքեր են, կարելի է բացառություն անել։ Հիմա ասում եմ՝ հունվարի 1–ից թղթի փող չշարժվի թոշակների դեպքում։ Բոլորը, առանց բացառության ստանում են միայն էլեկտրոնային եղանակով։

Ասում են՝ մարդը չի կարողանում գնա խանութ, ասում եմ՝ ավելի լավ իր համար, որովհետև իր փողն է տալիս ինչ-որ մեկին, որ գնա խանութ, քարտը թող տա, ասի՝ անկանխիկ արեք առևտուրը, մի հատ էլ հետվճար կստանա։

Եթե հարց ծագեց, որ մոր 85 տարեկան թոշակառու տատիկին կամ պապիկին խաբել են, այդ ամբողջը հետագծելի կլինի, թե ով, ինչքան, երբ, որտեղ, խաբեց»։

1/2939
bottom of page