Փաշինյանը՝ Եռաբլուրը մեծացնելով Հայաստանից, որոշեց եկեղեցի գնալ, բայց ո՛չ մեղքերի թողության
- Lilit

- 2 hours ago
- 2 min read

Փաշինյանը՝ Եռաբլուրը մեծացնելով Հայաստանից, որոշեց եկեղեցի գնալ, բայց ո՛չ մեղքերի թողության։
Փաշինյանը նախընտրեց Եռաբլուրի փոխարեն եկեղեցի գնալ, բայց ոչ աղոթելու, ոչ էլ իրապես պատարագ լսելու, այլ խառնակչության։ Ամեն կիրակի ժողովրդին իրար դեմ հանելու անհաջող տեսարաններից հետո, սիրտը էլ բի փառավորվում, ինչքան էլ, որ տենչում տեսարաններ ու արյուն։
Նոյեմբերի 9–ին ամենաողբերգական օրը, երբ օրացոյցում սեւով է նշված ու ոչ պաշտոնական սգո օր, այդ օրը, Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցու բակում հավաքագրված մի խումբ ՔՊ իշխանականներ (վարչական ռեսուրսը վկա) ծափերով են դիմավորում Փաշինյանին։
Ներեք մեզ, հինգ հազարից ավելի նահատակներ, բայց ձեզ մատաղ արած մեկը, անգամ չի էլ զղջացել...
Այն, որ 2018-ից հետո Փաշինյանն է որոշումներ կայացրել, եւ «ինչ ուզում, այն էլ բանկացում ենք» ասողը, երկու տարի չանցած պատերազմ բերեց հայ ժողովրդի գլխին, հիմա մարդը մնացել է անգլուխ կռացած, կոտրված, ողնաշարը ջարդված. Իր գործողություններով, իր ելույթներով. «Արցախը Հայաստան էլ եւ վերջ» ֊ը նպաստեց, որ պատերազմը վրա հասնի։ Նրա օրոք է 2020-ի սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվել։ Մարտական գործողություններն ընթացել են նրա ղեկավարությամբ։ Ջախջախիչ ու ամոթալի պարտությունը վավերացնող փաստաթղթի տակ նրա ստորագրությունն է։ Գրանցված պարտությունից հետո, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Արցախից ձեռքերը լվացվել է, մի կողմ թողել, փակել Արցախի էջն ու անցել է Հայաստանի Հանրապետությանը։ Ոնց նայում ես, Արցախի նույն սցենարը քայ աո քայլ կիրառում է Հայաստանի վրա։ Ինպես նաեւ բոլոր հաջորդիվ նահանջները, բոլոր կորուստները նրա օրոք են եղել։
44-օրյա պատերազմի շատ հանգամանքներ մինչև հիմա հստակ չեն, եւ չեն էլ կարող, միայն իր հեռացումը կպարզեցնի բոլոր հանգամանքները, ինչը ամեն օր, որպես ինքնախոստովանական ցուցմունք տարբեր հարթակներից հնչեցնում. Տարբեր օպերացիաների նախապատրաստումից մինչեւ մարդկային ողբերգության տարբեր դրվագներ:
Մինչեւ այս պահը իշխանությունը պատերազմի թեման օգտագործում է քաղաքական շահարկումների, դրա կեղծ պատճառահետեւանքային կապի եւ մարդկանց ընտրովի պատժի ենթարկելու համատեքստում, որի արդյունքում ՀՀ ֊ում ունենք 40֊ից ավել քաղբանտարկյալներ։
Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը անհաջող է անցնում, իսկ Փաշինյանը չի հասկանում, ու չի համակերպվում այն մտքին, որ անգամ իրեն սիրող մարդիկ չեն ուզում ո՛չ նզովքի, ո՛չ հակաեկեղեցական ծածուկ ծրագրի մի մասը լինել։ Այն, ինչ անում է Փաշինյանը, ահռելի ռեսուրս օգտագործելով, իր թիմակիցներին ահաբեկելու հաշվին, միեւնույն է` ակնհայտ է, որ իր ուզած թվաքանակը չկա։ Մնում է. իր ֆեյսբուքյան էջը, որ անդադար ինչ խելքին փչում է, այն էլ անում է, եւ մի քանի ավել կեղծ հավանումները մխիթարում են նրան։ Թե հետագայում, ի՞նչ նոր բան կմտածի, չենք կարող ասել, որովհետեւ այս մարդը կանխատեսելի չէ, ոչ մի կերպ։ Նայած, թե մի օր առաջ ինչ է խմել, հաջորդ օրը, ի՞նչ տրամադրությամբ է արթնացել։




















