top of page

Իրավապաշտպան կառույցների, լրագրողական կազմակերպությունների, դեսպանատների ուշադրությունն ենք հրավիրում ազատ խոսքի սահմանափակմանը Հայաստանում. AntiFake.am

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read
ree



AntiFake.am-ի խմբագրության հայտարարությունը.

«Այսօր՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան, դիմակավորված անձինք ներխուժել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, որից հետո դիմադրություն չցուցաբերող Սամսոնյանին և Սաղաթելյանին ձեռնաշղթայած՝ ձերբակալել են։ Խուզարկություն է իրականացվել նաև AntiFake.am-ի գրասենյակում։ Խուզարկության արդյունքում առգրավվել են AntiFake.am-ի լրատվականի եթերային գործունեությունն ապահովող ամբողջ տեխնիկան՝ տեսախցիկներ, միկրոֆոններ, համակարգիչներ, եռոտանիներ, հիշողության կրիչներ, որոնք, մեր պնդմամբ, որևէ նշանակություն չեն կարող ունենալ շինծու քրեական գործի հանգամանքները բացահայտելու համար: Լրատվականի խուզարկության ավարտից հետո ձերբակալվել է նաև AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը:

Փոդքասթի համահեղինակ-վարողների, լրագրող Դավիթ Ֆիդանյանի ձերբակալումը, AntiFake.am-ի ողջ տեխնիկայի առգրավումը նպատակ է հետապնդում դադարեցնել լրատվականի գործունեությունը: 

Տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների, լրագրողական կազմակերպությունների և դեսպանատների ուշադրությունն ենք հրավիրում ազատ խոսքի սահմանափակման նման դրսևորմանը Հայաստանում, ինչն աննախադեպ է և իրենից ներկայացնում է հանցավորության դեմ իբր պայքարի քողի ներքո՝ իշխող ուժի ընդդիմախոսներին լռեցնելու խորը և համապարփակ դրսևորում։

AntiFake.am-ի խմբագրություն»։

1/2957
bottom of page