ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վաղարշապատի ձերբակալություններից
- 3 hours ago
- 1 min read

Վաղարշապատում այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվում, կան ձերբակալվածներ, գործը Քննչական կոմիտեի տիրույթում է, հայտնում են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը գրել էր, որ այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ, ձերբակալված է 5 անձ։




















