Հայտնի է՝ նոյեմբերի երկրորդ կեսին սպասվող, եղանակային կանխատեսումը Հայաստանում
- Lilit

- 6 days ago
- 1 min read

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-21-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 14-16, երեկոյան՝ 6-8 աստիճան։




















