top of page

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ. Վարդապետյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 days ago
  • 1 min read

ree

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ` խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը: Այս մասին ԱԺ-ում Մարտի 1-ի իրադարձությունների մասին քննարկման ժամանակ հայտնել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

««Մարտի 1-ի» գործի հետ կապված քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեղադրվում են հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահման, ապացույցների կեղծման և գործի քննությունը, ըստ էության, խեղաթյուրելու դրվագներով»,-նշել է նա:

«Մեր ունեցած տվյալներով` նրանք գտնվում են ՌԴ-ում։ Ռուսաստանի հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է, սակայն այս պահին չունենք ռուսական կողմի համաձայնությունը` այս անձանց արտահանձնելու»,- ավելացրել է Վարդապետյանը։

1/2980
bottom of page