top of page

Վրաստանի նախագահը հայտարարություն է արել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 19, 2025
  • 1 min read

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Վրաստանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Նա ընդգծել է, որ Վրաստանը աջակցում է խաղաղության և կայունության հաստատմանը Հարավային Կովկասում և պատրաստ է անհրաժեշտության դեպքում շարունակել իր մասնակցությունը այս գործընթացում։


Այսօր Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է Վահագն Խաչատուրյանի և Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը։


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 19–20-ը գտնվում է պաշտոնական այցով Վրաստանում։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Շալվա Պապուաշվիլիի հետ։

1/3158
bottom of page