top of page

Մեր երկրում տեսակի պայքար է․ դա դրսևորվում է և´ քաղաքական դաշտում, և´ ԶՈւ-ում, և´ հոգևոր հարթությունում․ Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 28
  • 1 min read
ree


Մեր երկրում տեսակի պայքար է: Դա դրսևորվում է և´ քաղաքական դաշտում, և´ զինված ուժերում, և´ հոգևոր հարթությունում:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հանգրվանային բոլոր փուլերում է միշտ ջրբաժան է լինում, երբ մարդիկ ընտրության շեմին են կանգնում:

Անկախ քաղաքական, հասարակական ճնշումից, իշխանական շանտաժից, սպառնալիքից, մարդը որոշում է կայացնում` իր հետագա դերի ու ճակատագրի վերաբերյալ:

Հիմա Հայաստանում այդ փուլն է, որտեղ ընտրությունը արժեքային համակարգի և ոչնչացման մեջ է, հարմարվողականության և պայքարի, հանձնվելու և դիմադրության:

Պայքարը շատ ավելի գլոբալ է, քան կարելի է մակերեսին տեսնել և պայքարը ո´չ թե զուտ իրադրային հանգուցալուծման, այլ հայ ժողովրդի գոյության մարտի մասին է»,-գրել է Աբրահամյանը։

1/3041
bottom of page