«Ղալումյանն ասաց՝ դուք ցույց եք արել, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել»․ կիրանցցի
- Lilit

- May 18, 2024
- 1 min read

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «ՀՀ իշխանությունը կրկին ահաբեկում է կիրանցցիներին` մեղքը դնելով միմիայն տեղի բնակչության վրա: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ ՀՀ իշխությունը կատարում է թշնամի պետության պահանջները:«Դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ՝ դուք ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել»․ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ կիրանցցիներին»։




















