«Վտա՞նգ եք տեսնում». Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խուսափում է գնահատական տալ՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կնոջ խոստումները բարեգործության արգելքից դուրս են, թե՝ ոչ
- 4 days ago
- 1 min read

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այս պահին խուսափում է գնահատական տալ՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ անգլերենի դասերի մասին խոստումները բարեգործության արգելքից դուրս են, թե՝ ոչ։
«Այս պահին ես կխուսափեմ կոնկրետ դեպքի մասով իրավական գնահատական տալ, որպեսզի հետագայում իմ ասածը չկանխորոշվի իրավական ելքով, բայց մենք Քրեական օրենսգրքում ունենք 221-րդ հոդված, որը բարեգործության արգելքը խախտելու հոդվածն է, այն, ըստ էության, գործում է, երբ նախագահը հրամանագիր է ստորագրում ու նշանակում է ընտրության օր, այդ պահից սկսած՝ մինչև արդյունքների ամփոփումը, մենք գործ ունենք բարեգործության արգելքի հետ»,- նշեց նա։
Նահապետյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի կնոջ դեպքով հաղորդում չկա կոմիտեում։
«Եթե ունենանք հաղորդում կամ ստուգողական գործողություններ, մենք կկայացնենք համապատասխան որոշում ու հանրությունը պատշաճ կիրազեկվի»,- նշեց նա։
Լրագրողը հարց ուղղեց՝ վտա՞նգ է տեսնում, որ եթե Աննա Հակոբյանի դեպքով որևէ հայտարարություն անի՝ կարող է Նիկոլ Փաշինյանը նրան «Վոթսափով» նամակ ուղարկել՝ Հակակռուպցիոն կոմիտեի նախագահն արձագանքեց. «Ձեր հարցը պատասխան չունի»։




















