Երևանի թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան վայր է գցել համադասարանցուն, հետո հարվածել որովայնի շրջանում
- 2 hours ago
- 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Տեղեկություն է ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոցում Երևանի բնակիչ՝ երեխայի 40-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի 33 հասցեում գտնվող թիվ 82 դպրոցում իր 12-ամյա որդուն 13-ամյա համադասարանցին հրել և վայր է գցել, որից հետո ընկած ժամանակ հարվածել է որովայնին։




















