top of page

Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին

  • 2 hours ago
  • 1 min read

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին։  Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։

Նշվում է, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունից հետո։

Թիրախում են Կատարի Ալ-Ադիդ, Քուվեյթի Աս-Սալեմ, ԱՄԷ-ի Ալ-Զաֆրա և Բահրեյնի 5-րդ ԱՄՆ ռազմաբազաները։

Կատարի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է Իրանից արձակված հրթիռներ որսալու մասին։

1/3198
bottom of page