top of page

Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով. Վեհափառ Հայրապետ

  • Apr 5
  • 1 min read

Մեր ժողովուրդը լավագույնս գիտի խաղաղության եւ անվտանգության արժեքը։ Այս մասին Սուրբ Հարության պատարագի ժամանակ ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։ Ցավը խորանում է, երբ անտեսվում եւ խեղաթյուրվում են նվիրական արժեքները, գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են գործադրվում եկեղեցու նկատմամբ»,– ասել է Վեհափառ Հայրապետը։

1/3479
bottom of page