top of page

TRIPP-ի շուրջ աշխատանքն ընթանում է, շինարարարության փուլում 3-րդ գործընկերոջ կարիքը կունենանք. Արարատ Միրզոյան

  • 2 hours ago
  • 1 min read

TRIPP-ի շուրջ աշխատանքն ընթանում է, 3-րդ գործընկերոջ կարիքը կունենանք: Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Չնայած աշխարհում և մեր մեծ տարածաշրջանում ընթացող ոչ այնքան բարենպաստ գործընթացներին, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները շարունակվում են: Առիթ ունեցել եմ ասելու՝ հիմա դեռ աշխատանքների փաստաթղթային փուլն է, գտնվում ենք միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում:

Հուսանք, որ որքան հնարավոր է շուտ մենք կթևակոխենք հաջորդ՝ շինարարության փուլ։ Ահա այստեղ է, որ մենք 3-րդ գործընկերների կարիքն ենք ունենալու, իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու՝ Հայաստան-ԱՄՆ, սակայն և շինարարության, և ամենայն հավանականությամբ համակարգերի կառավարման փուլում գործընկերների կարիքն ունենալու ենք:

Գաղտնիք չէ, TRIPP-ը որքան էլ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից` սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով, էլ չասած մեր անմիջական հարևաններին»,- նշել է նա:

1/3291
bottom of page