«BMW»-ի և «Opel»-ի բախման հետևանքով զnhերի թիվն աճել է․ կա 6 զnh, 3 տուժած․ տուժածները երեխաներ են
- 2 hours ago
- 1 min read

Ապրիլի 10-ին, ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է վեց քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ բախման արդյունքում կա 4 զոհ, 4 վիրավոր։




















