Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
- Lilit

- May 30, 2024
- 1 min read

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի: Այս մասին «Երևան թըդեյ»-ին է հայտնել փաստաբան Վարազդատ Հարությունյանը: «Հիմա սպասում ենք որոշումը վերցնենք գնանք ՔԿՀ, որ ազատ արձակվի»,- նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Վահագն Մախսուդյանը կալանավորվել էր 2 ամիս ժամկետով՝ Կիրանց գյուղի համար պայքարի ելած քաղաքացիների վրա քշած ԵԿՄ մեքենային հարվածելու համար:




















