13 ամիս առաջ ինձ առաջադրեցին 3 մեղադրանք․ մեկը՝ «Մեր ձևով» Եկեղեցու պաշտպանության համար, ինչի համար հպարտ եմ, մյուս 2 մեղադրանքը համարում եմ իրավունքի հանդեպ խnւլիգանություն. Սամվել Կարապետյան
- 1 day ago
- 1 min read

13 ամիս առաջ ինձ առաջադրեցին երեք մեղադրանք, մեկը՝ «Մեր ձևով» Եկեղեցու պաշտպանության համար, ինչի համար հպարտ եմ, մյուս երկու մեղադրանքը համարում եմ դատախազի, քննիչի կողմից իրավունքի հանդեպ խուլիգանություն։ Այս մասին դատարանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Բացարձակ կապ չունեմ այն հարցերի հետ, որով ինձ մեղադրանք են առաջադրել։ Մյուս մեղադրանքներն էլ համարում եմ քննիչների և դատախազների կողմից իրավունքի հանդեպ խուլիգանություն։ Ես այդպես էլ չհասկացա այս 13 ամսում, թե ինչի համար եմ մեղադրվում։ Կարծում եմ, որ դատարանն ավելի խորը պետք է ուսումնասիրի այս հարցերը»,–ասել է նա։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թ. հունիսի 18-ին։




















