top of page

Սպասում ենք՝ ճշմարտությունը հաղթի․ Զատուլինի ուղերձը՝ Քոչարյանին

  • 20 minutes ago
  • 1 min read

ՌԴ Պետդումայի պատգամավոր և միջազգային Լազարևյան ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա…

ՌԴ Պետդումայի պատգամավոր և միջազգային Լազարևյան ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։


«Սիրելի՛ Ռոբերտ Սեդրակովիչ։ Շնորհավոր ծնունդդ։ Երեսուն տարուց ավելի է անցել այն ժամանակվանից, երբ մենք նույն ուղղաթիռով թռանք Երևանից Ստեփանակերտ. այդ լուսանկարը դեռ աչքերիս առաջ է։


Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել, բայց կարող եք վստահ լինել մեկ բանում. ձեր և Ռուսաստանի շատ մարդկանց նկատմամբ իմ հարգանքը մնում է անսասան։ Մենք բոլորս սպասում ենք, որ ճշմարտությունը հաղթի Հայաստանում։ Եթե սպասումը երկարաձգվի, դա ձեր մեղքը չէ։ Մաղթում եմ ձեզ ազատություն և հաղթանակ. դուք երկուսի համար էլ ցանկության պակաս չունեք», - ասվում է Զատուլինի ուղերձում, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։

1/3579
bottom of page