top of page

ՄԱԿ-ից նախազգուշացում․ ԱԲ-ի «անսահմանափակ իշխանությունը» վտանգ է ստեղծում

  • 16 minutes ago
  • 1 min read

Արհեստական բանականության արագընթաց զարգացումը կարող է լուրջ սպառնալիք դառնալ մարդկության գոյության համար։ Այս մասին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը։


ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ժամանակակից աշխարհում ԱԲ ոլորտի նկատմամբ գրեթե անսահմանափակ վերահսկողությունը կենտրոնացած է սահմանափակ թվով անձանց ձեռքում: Ըստ նրա՝ նման կենտրոնացումը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում գլոբալ կայունության համար։


Ելույթ ունենալով նստաշրջանի մեկնարկին՝ գերագույն հանձնակատարը միջազգային հանրությանը հորդորել է գործադրել առավելագույն ջանքեր՝ ապահովելու տեխնոլոգիաների անվտանգությունը՝ մինչև հնարավոր հետևանքները կդառնան անդառնալի:


Տյուրկի համոզմամբ՝ առաջադեմ տեխնոլոգիաներին տիրապետող պետությունները, ինչպես նաև դրանց մատակարարման շղթաներում ներգրավված երկրները պետք է շտապ համաձայնության գան և սահմանեն հստակ «կարմիր գծեր» արհեստական բանականության կիրառման ու զարգացման գործընթացում:

1/3593
bottom of page