top of page

Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները

1 day ago
1 min read

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։01-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Երևանյան» լճին հարակից ձորում։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Այրվում է խոտածածկույթ և եղեգնուտ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։55-ին։

1/3596
bottom of page