top of page

Վերսկսվել է Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը

Sep 25
1 min read

Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» մայրուղային գազատարով։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։


Հիշեցնենք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ տարածքում պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։ 

 

«ՌԴ տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:

 

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- ասվել է հաղորդագրության մեջ:

1/3668
bottom of page