Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Արամ Խաչատրյան փողոցում
7 hours ago
1 min read

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 14-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մասնավորապես` Արամ Խաչատրյան 15 հասցեից մինչև Արամ Խաչատրյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի»,- ասված է հաղորդագրության մեջ:




















