top of page

Արման Ծառուկյանը նոր մրցակից ունի RAF լիգայում

5 days ago
1 min read

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հերթական գոտեմարտը կանցկացնի ազատ ոճի ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայում։


Նոյեմբերի 14-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) անցկացվելիք RAF մրցաշարում Ծառուկյանի մրցակիցը կլինի բրազիլացի Նեյման Գրեյսին:


Հիշեցնենք, որ ըստ նախնական հայտարարությանը, Արման Ծառուկյանը  RAF լիգայում եւս մեկ գոտեմարտ կանցկացնի հոկտեմբերի 24-ին Լաս Վեգասում: Չեմպիոնական գոտու համար գոտեմարտում Ծառուկյանը կմրցի Դիլոն Դեւիսի հետ:


Լոս Անջելեսում տեղի ունեցած UFC 331 մրցաշարում Արման Ծառուկյանը պարտության էր մատնել UFC դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։

1/3668
bottom of page