Փաշինյան–Ալիև–Պուտին գաղտնի հանդիպման մասին լուրերը հերքվում են․ վարչապետի խոսնակը պարզաբանում է
4 days ago
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում տեղի չի ունեցել։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
«Նման ձևաչափով հանդիպում իրականում տեղի չի ունեցել»,- ասել է նա։
Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ»-ը գրել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպիական գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են ունեցել։




















