top of page

Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը. Նարեկ Կարապետյան

1 day ago
1 min read

Շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ ունեցած հանդիպումից հետո։


Այսօր խորհրդարանում նախատեսված էին Իրանի դեսպանի հանդիպումները  ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ։


«ԹՐԻՓՓ-ին անդրադարձ եղել է, սակայն չեմ կարող հանրայնացնել, թե ինչ ձևաչափով:


Իրանի Իսլամական պետությունը մեր հարևան երկիրն է, բարեկամ երկիրն է, նրա կարծիքը մեզ համար շատ կարևոր է»,-ասել է նա: 

1/3668
bottom of page