top of page

Եղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. Hetq.am

8 minutes ago
1 min read

Հոկտեմբերի 25-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Հանրապետություն», «Նոր դարաշրջան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ 

ՔՊ-ի ցուցակն այս ընտրություններում գլխավորում է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2026թ. հունիսի 17-ի որոշմամբ փոփոխություններ արվեցին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, ըստ որի՝ Արենի, Եղեգիս և Եղեգնաձոր համայնքները միավորվեցին։

Այս օրերին երեք քաղաքական ուժերը ակտիվ քարոզարշավի մեջ են։ «Հետքի» ընթերցողներից մեկի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 13-ին Հուսիկ Սահակյանը Շատին բնակավայրի դպրոցում հանդիպում է ունեցել ուսուցիչների հետ։

Ուսուցիչներից մեկը հաստատեց տեղեկությունը։ Ուսուցիչը, ով չցանկացավ՝ իր անունը նշվի հոդվածում, պատմեց, որ դպրոցի ողջ անձնակազմին հրահանգել են մնալ դասերից հետո, քանի որ մարզպետը պետք է գա հանդիպման։ Բայց ավելի ուշ պարզվել է, որ հանդիպումը կազմակերպվել է Հուսիկ Սահակյանի համար։

1/3671
bottom of page