top of page

Մեքենաս տարին 5 անգամ թալանում են, էլ ոստիկանություն չեմ էլ դիմում, զահլես գնացել է. Գառնիկ Դանիելյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 11
  • 1 min read
ree

Իմ անձնական փորձից ասեմ, ես մարդ եմ, ում մեքենան տարվա մեջ հինգ անգամ մեքենան թալանում են, վերջին դեպքն էլ թարմ է, բայց  բացի թալանելը, նաև այլ գործողություններ են արել: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Հետաքրքիր է, որ այդ հանցագործությունները տեղի են ունենում ոստիկանության անմիջապես հարևանությամբ, տունս այդտեղ է բախտի բերմամբ: Ես տեսախցիկները հանում եմ, տրամադրում եմ ոստիկանությանը,  ասում են, որ բան չկա, տեսախցիկները միգուցե չեն ֆիքսել, այդ գողերն էլ թալանում են: Դրանից հետո հանցագործության  մասին հաղորդումներ չեմ տալիս, արդեն զահլես գնացել է: Օրը ցերեկով գալիս են մարդկանց մեքենաները թալանում են ու վերջը մի գործ չի բացահայտվում»,- ասաց պատգամավորը:


1/2950
bottom of page