top of page

Թրամփը թարմացրել Է Սպիտակ տան ինտերիերը՝ 24 կարատանոց ոսկով

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 29
  • 1 min read

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր հաշվին թարմացրել Է Սպիտակ տան ինտերիերը՝ զարդարելով այն  24 կարատանոց ոսկով: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Atlantic ամսագրին տված հարցազրույցում։


«Այո, ես դա արել եմ։ Տեսնում եք այնտեղ՝ վերևում այս ամենը Մար-ա-Լագոյից է, այն 24 կարատանոց ոսկուց է: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ այդպես էլ չեն հորինել ներկ, որը ոսկու տեսք կունենա», - ասել Է Թրամփը։


Նախագահը նաև պատմել է, որ ցանկանում է Սպիտակ տան շենքերից մեկում նոր ջահ կախել: Այն բյուրեղապակյա կլինի, ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ ներկա պահին չափազանց զբաղված է Չինաստանի և Ռուսաստանի հարցերով։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահը կարգադրել էր Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակից հանել Resolute սեղանը և ուղարկել վերակառուցման։

1/2945
bottom of page