«Ձեր ի՞նչ գործ». «պատարագին եկած»՝ Երեւանի ավագանու ՔՊ–ական անդամը ակնհայտ թաքցնում է՝ իր ով լինելը
- Lilit

- Oct 26
- 1 min read

«Պատարագին» եկած տիկինը, որը լրագրողների հետ զրույցում ներկայացել էր որպես շարքային քաղաքացի, պարզվում է՝ Երեւանի ավագանու ՔՊ կխմբակցության անդամ Արեւիկ Բլեջյանցն է։
Այն հարցին, թե որ կառույցն է ներկայացնում, ինչ է աշխատում, Բլեջյանցը հրաժարվեց պատասխանել. «Ձեր ի՞նչ գործն է»։ Սակայն չմոռացավ տեսախցիկների առջեւ «գովերգել» կարգալույծ քահանային, իսկ Արցախն էլ՝ համարել ոչ հայկական. «Եթե մերը լիներ, ոչ ոք չէր կարող հանձնել, իմ քրոջ որդին էլ է Ղարաբաղում զոհվել, ձեր ի՞նչ գործ, թե ոտեղ»։
Ի դեպ, Արեւիկ Բլեջյանցն ըստ իր կենսագրության նախադպրոցական կրթօջախներում բարեգործական հիմունքներով ծնողների հետ անցկացնում է դասախոսություն՝ երեխաների զարգացման և դաստիարակության թեմաներով:




















