Հայաստանը ռուսաստանցիների հանգստի գլխավոր ուղղություններից է ամանորյա տոներին
- Dec 27, 2024
- 1 min read

Առաջիկա ամանորյա տոների համար դեպի Ինդոնեզիա ավիատոմսերի պահանջարկը ռուսների շրջանում 2023 թվականի համեմատ աճել է 75%-ով, իսկ դեպի Չինաստան՝ 58%-ով։ Ըստ ТАСС գործակալության՝ դրա մասին ասված է ավիատոմսերի գնման «Авиасейлс» ծառայության ուսումնասիրության արդյունքներում։
«Այս ամանորյա տոներին, նախորդ տարվա համեմատ, ամրագրումների տեսակարար կշիռը դեպի Ինդոնեզիա (+75%), Չինաստան (+58%), Ուզբեկստան (+26%), Վրաստան (+23%), Թաիլանդ (+19%), իսկ ամենաշատն ավելացել է Արաբական Միացյալ Էմիրություններ ուղղությունը (+18%)»,-նշել են փորձագետները։
Ամանորյա տոներին արտասահմանում հանգստացողների տեսակարար կշիռը տարվա ընթացքում աճել է 4 տոկոսային կետով և կազմել 29%: Ամենաշատ ամրագրումները կատարվել են Թաիլանդում (Ամանորյա տոների համար ավիատոմսերի բոլոր գնումների 11%-ը), Ուզբեկստանում (10%), Թուրքիայում (8%) և Հայաստանում (7%)։ Ռուսները ծրագրում են թռիչքներ իրականացնել նաև դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Ղազախստան, Բելառուս (6-ական տոկոս) և Վրաստան (5 տոկոս): Դրանց հետևոււմ են Ինդոնեզիան և Չինաստանը (4-ական տոկոս):
Ըստ հետազոտության՝ հանգստի համար միջին հաշվով 10 օր է ամրագրվում, մինչդեռ Թաիլանդում և Ինդոնեզիայում հանգստացողները ծրագրում են մնալ 17 օր։ Ընդ որում, ավիատոմսերի 12%-ը նախատեսված է երեխաներով ուղևորների համար։ Ընտանեկան ամենահարմար ուղղությունները եղել են Արաբական Միացյալ Էմիրությունները, Թաիլանդը և Վիետնամը: Յուրաքանչյուր հինգերորդն այնտեղ կմեկնի երեխաների հետ:




















