top of page

«Ամեն հին բան չի, որ կոթող ու տաճար է»․ Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 23, 2024
  • 1 min read
ree

«Աշխարհի ամենատարբեր երկրներում տեսնում ենք պատմամշակութային հուշարձաններ, որոնք տվյալ երկրին միլիարդների եկամուտներ են բերում, ուղղակի պետք է մի քիչ ճկուն լինել։ Պետք չէ ամեն ինչից կոթող ու տաճար սարքել»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Այնտեղ, որտեղ կոթող է՝ կոթող է, քննարկման թեմա չկա, բայց, հազար ներողություն, ինձ համար շատ զարմանալի երևույթներ կան, որ Հայաստանում գործող պատմամշակութային հուշարձաններ կան, որոնք պատմականորեն արձանագրված է, որ եղել են աշխարհիկ կառույցներ, այդտեղ եղել է ախոռ և այլն, բայց մտնում ես, տեսնում ես պատերին մոմ է կպցրած, մոմ են վառում, այստեղ խնդիր կա։ Ժողովո՛ւրդ ջան, այդտեղ ախոռ է եղել, ձիեր են պահել, գիշերը քնել են, առավոտը՝ գնացել, ինչո՞ւ եք մոմ վառում»,- նշեց նա՝ հավելելով, որ ամեն հին բան չի, որ կոթող ու տաճար է։

1/2950
bottom of page