top of page

Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի և ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին․ Զախարովա

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

ree

Ռուսաստանի գործարար շահերի պաշտպանությունը արտասահմանում մնում է առաջնահերթություն, այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան` խոսելով «Տաշիր կապիտալի» ՀԷՑ–ի լիցենզիան չեղարկելու մասին։

«Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի և ՀԷՑ–ի շուրջ ստեղծված իրավիճակին։ ՀՀ–ն և ՌԴ–ն միջկառավարական խողովակներ են ստեղծել նման հարցեր քննարկելու համար»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ վերջին 20 տարիների ընթացքում ՀԷՑ–ն առաջատար է եղել ՀՀ էներգետիկ շուկայում։ Ընկերությունը 200,000 քաղաքացու աշխատատեղ է ապահովել և կանոնավոր կերպով վճարել է հարկերը։ 2017-2023 թվականներին ընկերությունը ենթակառուցվածքների արդիականացման վրա ծախսել է մոտ 700 միլիոն դոլար։

Զախարովան հույս ունի, որ ՀՀ կառավարության կողմից նշանակված կառավարիչները կառաջարկեն ավելի արդյունավետ կառավարման մոդելներ, բայց դատել կարելի է միայն կոնկրետ գործերով։

1/2980
bottom of page