top of page

Նիգերիան  Բրիտանիայից պահանջել է 567 մլն դոլար

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

Դատարանը Նիգերիայում պարտավորեցրել է Բրիտանիային վճարել 567 մլն դոլար 1949թ․ սպանված հանքափորների ընտանիքներին, տեղեկացրել է BBC-ն։

1949թ․ նոյեմբերի 18-ին գաղութարար վարչակազմի ոստիկանությունը, որի կազմի մեջ էին մտնում ինչպես նիգերիացիներ, այնպես էլ եվրոպացիներ, կրակ է բացել ապստամբած հանփաքորների վրա, որոնք զավթել էին հանքը՝ պահանջելով աշխատանքի պայմանների բարելավում։

21 մարդ զոհվել, 51 հոգի վիրավորվել է։ Դատարանը որոշել է, որ զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքը պետք է ստանա 27 մլն դոլար։

Աշխատավորների ընտանիքները եւ իրավապաշտպան կազմակերպությունները մի քանի տասնամյակ փորձում էին հասնել այն բանին, որ Նիգերիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պաշտոնապես ճանաչեն տեղի ունեցածը եւ փոխհատուցում վճարեն։

bottom of page