Վաշինգթոնը և Կիևը քննարկել են Ուկրաինայում կայանալիք ընտրությունների ժամանակացույցը. #Reuters
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաները քննարկել են ժամանակացույց, համաձայն որի մինչև մարտ ամիսը պետք է պատրաստ լինի խաղաղության համաձայնագրի պլանը, իսկ մայիսին կանցկացվի դրա վերաբերյալ հանրաքվե և Ուկրաինայի նախագահական ընտրություններ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Շաբաթ օրը Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը ավարտվի մինչև ամառ։ Reuters-ը նախկինում, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ կարգավորման համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի Ուկրաինայում համազգային ընտրությունների հետ միաժամանակ։ Գործակալության աղբյուրներից մեկը ընդգծել է, որ «ամերիկացիները շտապում են», և որ քվեարկությունը կարող է կազմակերպվել վեց ամսից էլ պակաս ժամանակում։




















