Սպանության դեպքերն աճել են. միայն հունվար-հոկտեմբեր ամիսներին 68 դեպք է գրանցվել
- Lilit

- Dec 8
- 1 min read

2025 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19-ով աճել է արձանագրված սպանությունների թիվը։
ԱՎԿ-ի տվյալներով՝ այս տարի 10 ամսում գրանցվել է 68 սպանության դեպք, նախորդ տարվա 49-ի փոխարեն։
10 ամսում գրանցված սպանությունների վիճակագրությունն ընդհանուր առմամբ 1 133 է։ Նշենք, որ վիճակագրության մեջ ներառվում են նաև հանկարծամահերը։
Արձանագրվել է սպանության դեպքերի և սպանության փորձի նույնքան՝ թվով 68 դեպք։
ՀՀ-ում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 144 դեպք՝ նախորդ տարվա 151-ի փոխարեն։ Գրանցված հանցագործություններից 89-ը եղել են միայն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Ընդհանուր առմամբ մարդու դեմ ուղղված 5 053 հանցագործություն է գրանցվել։




















