top of page

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին․ Բայրամով

  • Feb 26
  • 1 min read

Ադրբեջանը չի նախատեսում մասնակցել Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։


Նրա խոսքով՝ միջոցառմանը Ադրբեջանի մասնակցությունը որևէ մակարդակով նախատեսված չէ։ Նախարարը նշել է, որ Բաքուն նման այց չի ծրագրել։


Բայրամովը նաև տեղեկացրել է, որ նախագահ Իլհամ Ալիևի մայիս ամսվա աշխատանքային օրակարգում Հայաստան այց ներառված չէ։ Նրա գնահատմամբ՝ պետության ղեկավարի խիտ աշխատանքային գրաֆիկում նման այց չի նախատեսվել։


Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ հավաքելով մի շարք եվրոպական երկրների ներկայացուցիչների։

1/3479
bottom of page