top of page

«ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը»․ Տիգրան Աբրահամյան

  • Jun 27
  • 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գործող կառավարչի՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ կառավարության նիստում հնչեցված հայտարարությունը և դրան ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը։


Անշուշտ, ընտրական գործընթացը միայն ներքին վերադասավորումներ և վերադիրքավորումներ չէր ենթադրում, և գործընթացների այս ընթացքը նաև արտաքին վերափոխումների է բերելու։


Ակնհայտ է, որ ինտեգրացիոն, երկկողմ և բազմակողմ հարաբերությունները ոչ միայն նոր փուլ են թևակոխում, այլև արագ ընթացք ստանում՝ իրենց հետ բերելով նոր սպառնալիքներ»։

1/3479
bottom of page