top of page

ԱՄՆ-ն ՀՀ-ում առնվազն 99 տարով իրականացնում է ներդրումային ծրագիր․ աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ ՀՀ-ն որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read


Ըստ պայմանավորվածության՝ 50 տարուց հետո տոկոսային հարաբերակցությունը փոխվելու է, Հայաստանն ունենալու է 49 տոկոս։ Հաշվարկն այնպիսին է, որ ներդրումները պետք է հետ գնվեն, շահույթ պետք է լինի, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով TRIPP ծրագրի մասին։

«ԱՄՆ-ն ՀՀ-ում առնվազն 99 տարով իրականացնում է ներդրումային ծրագիր։ Այսինքն՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ ՀՀ-ն որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ, ներդրումային միջավայր է ունենալու։

TRIPP-ը ներդրումային ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ-ում։ Հայաստանում և Ադրբեջանում սահմանային անցումները գործելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում»,-նշել է նա:

1/3157
bottom of page