top of page

Եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են․ Չախոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read


Եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ  Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են։

Գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ անդրադառնալով Նորաշեն 2  շենքի հետ կապված խնդրին, որի մասին բարձրաձայնել էին բնակիչները։

«Եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ  Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են և ժամանակավորապես ծածկվել են տախտակներով, սակայն տախտակները հանում են շենքի ավարտական ակտը Տիգրան Ավինյանի կողմից «օրենքով» ստորագրելուց հետո։

Ու շենքի կառուցապատողը 2023թ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում ՔՊ-ի կուսակցության դրամահավաքին փոխանցել է կես միլիոն դրամ։

Իսկ 2023թ Երևանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի սրտի թեկնածուն Տիգրան Ավինյանն էր։

Նիկոլ Փաշինյան դե ասեք, եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է»։

1/3156
bottom of page